Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, կլինի քամու ուժգնացում
16:04, 22 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում