Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Լիլիթ Մակունցը հանրահավաք կազմակերպելու ընդդիմադիրների պատճառաբանությունները համարում է անհիմն

Լիլիթ Մակունցը հանրահավաք կազմակերպելու ընդդիմադիրների 
պատճառաբանությունները համարում է անհիմն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» կողմից հանրահավաք կազմակերպելու համար ներկայացվող պատճառաբանությունները անհիմն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, սակայն այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են հանարահավաքը կազմակերպելու համար, ինձ համար անհիմն են»,-ասաց Մակունցը:

Ավելի վաղ, խոսելով հանրահավաքի կազմակերպման հիմքերի մասին՝ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը, մասնավորապես, նշել էր, որ, իրենց կարծիքով, նախորդող երկու տարիներին հանրության լայն զանգվածների հույսերն իրականություն չեն դարձել, խոստումները կյանքի չեն կոչվել: Նրանց կարծիքով՝ կա լայն հանրային դժգոհություն, և հանրությանը ձայնը լսելի դարձնելու համար երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաք:

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունները հայտնել են հանրահավաք հրավիրելու մասին: Հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում:

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ