Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ղազախստանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիներին Ձեր երկիրը պետականաշինության, տնտեսության արդիականացման, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության բարձրացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների։

Համոզված եմ՝ Ղազախստանի ու Հայաստանի համապարփակ և փոխշահավետ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր պատմության ու մեր ժողովուրդների բարեկամության բարի ավանդույթների վրա, հետագայում ևս կշարունակի դինամիկ զարգանալ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am