1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տավուշի բերդի պեղումների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, տապանաքարեր ու հնգատող արձանագրություն

Տավուշի բերդի պեղումների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, տապանաքարեր ու 
հնգատող արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Տավուշի բերդ» (Թովուզ Ղազա) կոչվող ամրոցում պեղումներ են անցկացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ ամրոցը կարող է զբոսաշրջության զարգացման նոր խթան լինել:

«Այն լոկոմոտիվ ծրագրի բանալին, որը կկարողանար մարդկանց ստիպել գալ Տավուշի Բերդ համայնք, գտանք Տավուշի բերդում։ Այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացրի վարչապետին, որ Բերդի կտրվածությանը վերջ տալու համար, կարծում եմ, լավագույն տարբերակը կլինեն հենց ամրոցի հնագիտական պեղումները։ Վարչապետն անմիջապես հանձնարարեց սկսել պեղումները, և հիմա դրանք ընթանում են և՛ Տավուշի բերդում, և՛ բերդի եկեղեցում»,- նշեց Ղուկասյանը:

Նա վստահեցրեց, որ Տավուշի բերդի պեղումներից հետո այն զբոսաշրջության ոլորտում իր  խոսքն անպայման կասի:

«Դեռ սաղմնային վիճակում է ամեն ինչ, նոր-նոր ենք սկսել պեղումները, բայց տարբեր մարդիկ հայտ են ներկայացնում, որ հյուրատներ կառուցեն»,- հայտնեց վարչապետի խորհրդականը։

Հնագիտության և ազգագիտության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Բադալյանն ասաց, որ այս պահին պեղումներ են անցկացվում եկեղեցու տարածքում, որն ամրոցի ստորին հատվածում է գտնվում:

«Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում: 1988 թվականին այստեղ հայտնաբերվել է հնգատող մի արձանագրություն, որի վրա նշված է, որ եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին և կառուցվել է 1019 թվականին: Այս պահին մենք հայտնաբերել ենք խեցեղենի բեկորներ, բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մեկի վրա հայտնաբերել ենք արձանագրություն»,- նշեց Բադալյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցու հատվածում մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո պեղումները շարունակելու են միջնաբերդի հատվածում:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]