Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Գևորգ Լոռեցյանի և մյուսների  վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը 
հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի և մյուսների  վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին ներկա չէին մեղադրյալի կարգավիճակում գտնվող Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը և թարգմանիչը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-֊ին։

Լրագրողների հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը ասաց, որ ներկայումս սահմանափակված են Լոռեցյանի հետ տեսակցությունները և զանգերը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ հարցազրույցները։

«Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանը իր հերթին նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և որևէ մեկին կաշառք չի տվել։

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։

Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am