Հասարակական

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են. քաղաքապետի թեստի արդյունքները դրական են

1 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են. քաղաքապետի թեստի արդյունքները դրական են

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Նրա վիճակը նորմալ է: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը: Ավելի վաղ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի թեստավորման արդյունքները նույնպես դրական են եղել:

«Սեպտեմբերի 17-ին քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բժիշկների հսկողության տակ է: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետի մոտ: Բացի իրենցից, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից է հանձնել թեստ. պատասխանը եղել է բացասական»,- նշեց Սոնա Առաքելյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում