Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագիր

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկատվության 
փոխանակմանն առնչվող համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորները քննարկեցին ԵԱՏՄ երկրների ֆինանսական ոլորտում տեղեկությունների փոխանակմանն առնչվող համաձայնագրին միանալու արձանագրությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանի նաագահ տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի միջև: Հայաստանը անդամակցում է այդ համաձայնագրին: Համաձայնագրի նպատակն է` համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը, այդ թվում՝ կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման»,-ասաց Աբրահամյանը:

Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում:

«Մասնավորապես խոսքը գնում է լիցենզավորված սուբյեկտների մասով հարցումների իրականացմանը՝ կարգավորող մարմինների կողմից: Օրինակ մեր կողմից լիցենզավորված սուբյեկտի վերաբերյալ անդամի երկրի պատկան մարմինը կարող է հարցում իրականցնել բաժնետերերի կառուցվածքի վերաբերյալ, թույլտվություն ստացած բաժնետերերի մասին և այլն»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am