Հասարակական

Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի

2 րոպեի ընթերցում

Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան:

Խորհրդարանում Հարությունյանը ներկայացրել է ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման պատասխանը:

«Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:

«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել էր հարցապնդում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ նույն պահանջով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում