Հասարակական

Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են հանրակրթական բարեփոխումների հետ կապված եկեղեցու առաջարկները

1 րոպեի ընթերցում

Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը քննարկել են հանրակրթական բարեփոխումների հետ կապված եկեղեցու առաջարկները

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 14-ին կայացած հանդիպմանը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Մելիքյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում