Սպորտ

Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան 7-9-րդ տուրերը:Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Մագնուս Կարլսենի և Կասպարովի հետ, սակայն պարտվեց Վաշիե-Լագրավին:

9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր, Արոնյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1-2-րդ տեղերը կիսեցին Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան:

Champions Showdown Chess 9LXմրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը,աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը,Լևոն Արոնյանը,Ֆաբիանո Կարուանան,Հիկարու Նակամուրան,Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է150հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում