Հասարակական

Վարչապետի համոզմամբ՝ կորոնավիրուսի հետ կապված «խմորը դեռ շատ ջուր է տանելու»

2 րոպեի ընթերցում

Վարչապետի համոզմամբ՝ կորոնավիրուսի հետ կապված «խմորը դեռ շատ ջուր է տանելու»

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգն առկա է, և «խմորը դեռ շատ ջուր է տանելու»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում փոխվարչապետՄհեր Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգն օդում կախված է, ինչին վարչապետը հակադարձեց. «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիք եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դպրոցները բացելու պարագայում պետք է մաքսիմալ կանոնները պահել: «Փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում: Մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի», - ասաց նա:

Հայաստանում հանրակրթական հաստատությունները, բուհերը, արվեստի դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ին։ Օրական կտրվածքով երկրում արձանագրվում է կորոնավիրուսի մինչև 200 դեպք։ Սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում ակտիվ դեպքերը 2908-ն են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում