Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բնապահպանական վճարները լիարժեքորեն կվերադարձվեն բնությանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բնապահպանական վճարները 
լիարժեքորեն կվերադարձվեն բնությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարզվում է, որ այսօր էլ բնապահպանական հարկերի եւ բնօգտագործման վճարների գծով պետական բյուջե փաստացի զգալի գումար է մուտքագրվում, սակայն դրանից շատ փոքր մասն է ուղղվում շրջակա միջավայրի հատկացումներին: Այսպես՝ 2017 թ. վերոհիշյալ հարկերի գծով բյուջե հավաքագրվել էր 42.2 մլրդ ՀՀ դրամ, որից շրջակա միջավայրի կարիքների համար հատկացվել էր միայն 5.4 տոկոսը: Վճարների հասցեական օգտագործումը կազմել է 24 տոկոս: Չնայած 2018 եւ 2019 թթ. շրջակա միջավայրին հատկացվել է  անհամեմատ ավելի շատ գումար՝ համապատասխանաբար 11.6 եւ 11.9 մլրդ դրամ, սակայն դրա նպատակային օգտագործման տոկոսը նվազել է՝ հասնելով 20 տոկոսի, քանի որ այդ տարիներին էականորեն մեծացել են նաեւ բնապահպանական հարկերի ու բնօգտագործման վճարների մասով բյուջետային մուտքերը (54.2 եւ 58.3 մլրդ դրամ), եւ համամասնությունը խախտվել է:

Մյուս կողմից էլ վերեւում բերված թվային ցուցանիշների նման բեւեռացումը տրամաբանական չէ, եւ ենթադրվում է, որ շրջակա միջավայրի պահպանությանն ավելին է հատկացվում, քան սահմանված է պետական բյուջեի համապատասխան տողով: Խնդիրն այն է, որ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված «Բնապահպանական ծրագրեր» հասկացությունը կրում է շատ ընդհանրական բնույթ, որը թույլ չի տալիս պետության իրականացրած ծրագրերը հստակ որակել որպես բնապահպանական: Խնդիրը լուծելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2 հոդվածը լրացնել նոր ենթակետով, որով կսահմանվի «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]