Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները ֆիզիկապես չեն մասնակցի դատական նիստերին

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները ֆիզիկապես չեն 
մասնակցի դատական նիստերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Այժմ, երբ նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է մարտի 1-ի հիմնական գործով, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասաց Եգորյանը:

Նա նշեց, որ իրենց չմասնակցելը չի նպաստելու նրան, որ գործն ընթանա այս կամ այն ուղղությամբ:

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով տասը մարդ է զոհվել: Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվեց «Մարտի 1»-ի գործի վերաբացման մասին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին: Դատական նիստերը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am