Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 134 նոր դեպք․ ապաքինվել է 266, մահացել՝ 2 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 134 նոր դեպք․ ապաքինվել է 266, մահացել՝ 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44 783 դեպք, որոնցից 40 089-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3 522 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2329 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 218139 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 266 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 897 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69, 55 տարեկան կանայք: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 275 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am