Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է փոփոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննության գործընթացում և ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Մինչև 4 տարեկան ավտոմեքենաների վարորդները կարիք չեն ունենա տեխզննություն անցնել: Մինչև 10 տարեկան ավտոմեքենաները պետք է անցնեն տեխզննություն 2 տարին մեկ անգամ, իսկ դրանից ավելի երկար շահագործված ավտոմեքենաները՝ տարին 1 անգամ: Նախատեսում ենք ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից: Դրանք շատ դեպքերում ձևական բնույթ են կրում, քանի որ այսօր մարդիկ այդ կտրոնները կարող են ձեռք բերել բանկերից»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տվյալ նախագծով մարդիկ պարտավորված կլինեն գնալ տեխնիկական զննության կայան: ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ տեխնիկական զննությունը լինելու է հնարավորինս ավտոմատացված և հնարավոր կլինի առցանց հետևել այդ գործընթացին:

«Առցանց հետևելով` մենք կկարողանանք խուսափել ոչ պատշաճ տեխնիկական զննության անցկացումից»,- ասաց Սիմոնյանը:

Ավտոմեքենաների տեխզննության գործընթացի ընթացակարգերում փոփոխությունների համար Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթին:

 Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am