ԻՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է իր անձի շուրջ բարձրացած աղմուկին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն անդրադարձել է իր անձի շուրջ բարձրացած աղմուկին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ Մադոյանն ասաց, որ իր կենսագրությունը բավականին թափանցիկ է և իր բոլոր աշխատատեղերի և ժամկետների մասին ինֆորմացիան հասանելի է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Չէի ցանկանա խոսել այդ աղմուկի մասին, քանի որ աղմուկ բարձրացնողը ցանկացած պարագայում կբարձրացնի: Իմ կենսագրությունը բավականին թափանցիկ է: Ես կասեմ, որ պատահական մարդ չեմ այս ոլորտում, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատողներն բժշկի վայել են պահել իրենց, միանգամից դրսևորվել են աշխատանքային հարաբերություններ»,- նշեց Մադոյանը։
Նրա խոսքով՝ հենց առաջին րոպեից «Նորք» ԻԿՀ-ի բժիշկների հետ սկսել են քննարկել, թե ինչպես պետք է ծավալեն աշխատանքները:
Լիլիթ Դեմուրյան