Սևանա լիճ թափվող գետեր է բացթողնվում 220 000 մանրաձուկ՝ «գեղարքունի» և «ամառային» իշխան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողնում շուրջ 220 000 մանրաձուկ՝ «գեղարքունի» և «ամառային» իշխան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բաց թողնման ընթացքը «Ֆեյսբուքի» իր էջով հեռարձակում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Մանրաձկան բաց թողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել մեր ազգային հարստություն լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,- գրել է Պետրոսյանը: