Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշոտ Երկաթի ամրոց՝ Մանթաշաբերդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի առաջին օրն այցելել է Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոց՝ Մանթաշաբերդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրեց «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի միջոցով:
«Աշոտ Երկաթի բերդը գտնվում է Իջևանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Այստեղ բերդի ավերակներն են մնացել: Խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, սակայն դրանից առաջ անպայման համացանցում կարդացեք Մանթաշաբերդի, Աշոտ Երկաթի մասին, Հայոց պատմությանը ծանոթացեք: Մենք պետք է իմանանք մեր պատմությունը և ճանաչենք ու զարգացնենք մեր հայրենիքը»,- նշեց Փաշինյանը:
Նա տեսանյութում ցույց տվեց քաղաքացիներին, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում:
Մանթաշաբերդը ռազմական կառույցէ եղել և գտնվում է ՀայաստանիՏավուշի մարզիԻջևանքաղաքից 7 կմ հարավ,Աղստև գետիաջ ափի անտառապատ լեռան գագաթին: Շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում կլինի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը:
Լիլիթ Դեմուրյան