1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ փորձելով կառույցի ուշադրությունը սևեռել Իրաքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեության վրա։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք խնդրում են կանխել Թուրքիայի գործողությունները:

«Մենք այստեղ ենք եկել, որպեսզի առաջ քաշենք մեր ազգակցների մտահոգությունները: Թուրքական իշխանությունն այսօր այնպիսի  քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Քուրդ ազգը Իրաքում գրեթե ոչնչացման եզրին է»,- նշեց Դրբոյանը և հավելեց, որ իրենց անհանգստացնում են այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ ՄԱԿ-ի գրասենյակը միջոցներ կձեռնարկի կանխելու Թուրքիայի այս ցեղասպան գործողությունները:

«Խնդրում ենք ՄԱԿ-ի ղեկավարությանը, որպեսզի աջակից լինեն։ Քուրդ ժողովուրդը մի բան է ուզում՝ ժողովրդավարություն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, Իրաքում, կարողանանք մեր լեզվող խոսել, սովորել, մեր մշակույթը պահպանել։ Թուրքիայի այս քաղաքականությունը ոչ ոքի լավ բան չի բերի, պետք է միասնական պայքարենք Էրդողանի քաղաքականության դեմ»,- ընդգծեց «Քուրդիստան» կոմիտեի ղեկավարը։

Ակցիայի մասնակիցները նաև իրենց մտահոգությունների վերաբերյալ նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]