Սպորտ

Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190)գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 381 կգ­ով (170+211) զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք(195+230) դարձել է մրցաշարի հաղթող:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում