Հասարակական

Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին

1 րոպեի ընթերցում

Գլխավոր շտաբի պետը հետևել է 1-ին զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ։

Զինված ուժերի 2-րդ և 4-րդ զորամիավորումներում էլ անցկացվել են հավաք-խորհրդակցություններ և հավաքներ:

2-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի շտաբերի պետերի հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ, իսկ 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ:

Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։ Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում