Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել.Տոնոյանն՝ Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արդյունքի մասին

Ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել.Տոնոյանն՝ Ապրիլյան պատերազմում հայկական կողմի արդյունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չցանկացավ պատասխանել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերին՝ լրագրողներին հորդորելով իրենց հարցերն ուղղել ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքերի քննիչ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, սպասենք, հայտարարություն լինի, այդ ժամանակ հարցեր ուղղեք, միգուցե ես համաձայն լինեմ, գուցե ինչ-որ բանի հետ անհամաձայնություն ունենամ»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, թե հաղթել է հայկական կողմն Ադրբեջանի սանձազերծած այդ պատերազմում, թե պարտվել, Տոնոյանը նշեց, որ գլոբալ առումով ռազմաքաղաքական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց նախարարը:

2019թ. մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի փակ նիստերին մասնակցել են բազմաթիվ ներկա և նախկին պաշտոնյաներ, ռազմական գործիչներ, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել Ապրիլյան պատերազմի հետ: Հանձնաժողովն իր աշխատանքների եզրակացությունը հրապարակելու է 2020թ. սեպտեմբեր ամսին:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am