Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ զինվորականներին իրավունք ընձեռելով խոցմամբ կրակելու ցանկացած մարդու, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:

Այս միջոցն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նպատակամղված Է երկրի տարածք նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն, օգոստոսի 27-ին հաղորդում Է RFA ռադիոկայանը՝ վկայակոչելով աղբյուր ԿԺԴՀ-ի Համգյոն Փուքթոյի նահանգից:

«Հվերյոն քաղաքի ոստիկանությունը հրապարակել Է նախազգուշացում հանրային անվտանգության նախարարության անունից, որտեղ ասված Է, որ կորոնավիրուսը տարածվել Է ամենուրեք, բացի ԿԺԴՀ-ից, եւ որ թշնամիները փորձում են այն ժողովրդական հանրապետություն բերել սահմաններով»,- նշում Է RFA-ն:

Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ միջոցները գործում են Չինաստանի հետ ամբողջ սահմանի երկարությամբ, որն ավելի քան 1,4 հազար կիլոմետր Է: Մի այլ աղբյուր RFA-ին հավաստել Է, որ զինծառայողներին այդ շրջանում բաժանել են մարտական փամփուշտներ: Հարեւան ՉԺՀ-ի հետ սամանը, որն անցնում Է Ամոնկան (Յալուցզյան) գետով, միշտ պահպանվել Է բավականին թույլ, ինչից տասնամյակների ընթացքում օգտվել են փախստակներն ու մաքսանենգները:

Հունվարին համավարակն սկսվելուց հետո ԿԺԴՀ-ն փակել Է իր սահմանները:

Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ սահմանապահներին օգնության են ուղարկվել Կորեական ժողովրդական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկներ: Պաշտոնական տվյալներով՝ երկրում մինչ օրս կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am