Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ. Բադասյան

Քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը քրեական 
ենթամշակույթի դեմ. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, անդրադառնալով քրեական ենթամշակույթի հետ կապված առերևույթ հանցագործության նոր դեպքին:

«Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, ունեզրկումներ, մարդու արժանապատվության ոտնահարումներ ու այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթ երևույթն է և թվում էր, որ բարեփոխումների փուլում բոլորը գիտակցել ու ընդունել էին այս հանգամանքը։ Բայց ինչպես պարզվում է առանձին շրջանակներ հակված են հավատալու հենց քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դրդմամբ տարածվող լուրերին, թե իբր բռնություն է գործադրվում դատապարտյալների նկատմամբ և առանց ճշտելու այդ տեղեկատվությունը՝ սկսում են խոսել մարդու իրավունքների խախտումների մասին»,- նշել է Բադասյանը:

Նախարարը հավելել է, որ քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը այդ արատավոր երևույթի բոլոր դրսևորումների դեմ, իսկ օրենքով սահմանված լիազորությունների խոչընդոտների դեպքում գործելու է կոշտ՝ օրենքի շրջանակներում կիրառելով համաչափ միջամտություն։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]