Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից
11:59, 26 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարգարյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հարգելի գործընկերներ, ԱԻ նախարարի հրամանով ազատվել եմ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքից։ Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից»,- գրել է Զարգարյանը:
Էդմոն Զարգարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և մաղթել արգասաբեր գործունեություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում