Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից

Armenpress 11:59, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Էդմոն Զարգարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարգարյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ԱԻ նախարարի հրամանով ազատվել եմ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքից։ Տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարին իրավունքի ուժով նշանակում և ազատում է նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից»,- գրել է Զարգարյանը:

Էդմոն Զարգարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և մաղթել արգասաբեր գործունեություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am