Շախմատի ընտրանին զիջեց Անգլիային. առցանց Օլիմպիադա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականը պարտություն կրեց առցանց Օլիմպիադայի 7-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին մրցեց Անգլիայի հետ և զիջեց 2:5-3:5 հաշվով: Լևոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, իսկ Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին:
Առցանց Օլիմպիադայի խմբային փուլի ավարտին մնաց 2 տուր: Այն կավարտվի օգոստոսի 23-ին:
Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանցթիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, ԳաբրիելՍարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և ԼիլիթՄկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան: Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերըկփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու ԱննաՍարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը