Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բերեզովսկին և «Ուրարտու»-ի դարպասապահների մարզիչը հանդիպել են

Բերեզովսկին և «Ուրարտու»-ի դարպասապահների մարզիչը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ Ագուստին Խարկե Պերեսը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ագուստին Պերեսը ներկայացրել է «Ուրարտուում» դարպասապահների հետ տարվող աշխատանքների ծրագիրը, մարզումային գործընթացը և գլխավոր թիմի դարպասապահների ներկայիս մարզավիճակը։

Իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը շաբաթներ առաջ էր համալրել  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը։ 38-ամյա մասնագետը ոչ միայն գլխավոր թիմի դարպասապահների մարզիչն է, այլև համակարգում է ողջ ակումբում, այդ թվում` ակադեմիայում դարպասապահների հետ տարվող աշխատանքները։ Պերեսն իր մարզչական կարիերան սկսել է 2015 թվականին։ Մինչև 2017 թվականն աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2019/2020 մրցաշրջանում եղել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am