Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարճաղբյուրում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները

Կարճաղբյուրում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Կարճաղբյուր համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ թիվ 3 եւ 15 փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես մարզպետին ներկայացրեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 688 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 27 միլիոն 412 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 18 միլիոն 275 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիներին՝ մի քանի փուլերով: 870 գծամետր ասֆալտապատում  է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության որակի շուրջ արեց համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները եւ կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

«Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված հնարավորինս արագ շտկել թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն  մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան»,- նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am