Չեմպիոնների լիգան շարունակվում է. ինչ խաղեր կան այսօր
12:06, 8 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան երկար դադարից հետո շարունակվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակներում կկայանա ևս երկու հանդիպում: «Բարսելոնա»-ն կմրցի «Նապոլի»-ի հետ: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Գերմանական «Բավարիա»-ն էլ կփորձի գերազանցել Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Առաջին խաղում մյունխենյան ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:
Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում