Չեմպիոնների լիգան շարունակվում է. ինչ խաղեր կան այսօր

12:06, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան երկար դադարից հետո շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակներում կկայանա ևս երկու հանդիպում: «Բարսելոնա»-ն կմրցի «Նապոլի»-ի հետ: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Գերմանական «Բավարիա»-ն էլ կփորձի գերազանցել Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Առաջին խաղում մյունխենյան ակումբը հաղթել էր 3:0 հաշվով: 

Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիոն»-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am