Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանացի սենատորը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Իսպանացի սենատորը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի 
ագրեսիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Սենատին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

«Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»,- հարցադրման մեջ գրել է Վիդալը:

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Վիդալը նշել է, որ անհանգստացած է Ադրբեջանի ագրեսիայով, իսկ Արցախը Հայաստան է:

«Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»,- նշել է սենատորը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]