Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մաքենիսում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց

Մաքենիսում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց

 ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 9 միլիոն 100 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 900 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը:

Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:  «Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է շուրջ 60 տարվա վաղեմությամբ: Այն արդեն քայքայված է եւ մեծ դժվարությամբ է ծառայում: Այս ծրագրով կհիմնանորոգվի արտաքին ցանցի 1,5-կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար մենք պետք է կառուցենք եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկենք արդեն եկող տարվա ծրագրում»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]