1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կլինի COVID-19-ի օրական մոտ 140 նոր դեպք. Ավինյան

Գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կլինի COVID-19-ի օրական մոտ 140 նոր դեպք. 
Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախնական գնահատականներով՝ ներկայիս միտման պահպանման պարագայում սեպտեմբերի սկզբին կինի օրական մոտ 140 նոր վարակակիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով  ԱԺ հատուկ նիստում:

«Համաձայն պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծության՝  հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը կազմել է 0.8, և շարունակում է անկման միտումը: Սա նշանակում է, որ մեկ անձը միջինում կվարակի 0.8 հոգու: Այս արդյունքին, հետազոտության համաձայն, էապես նպաստել է դիմակների և մյուս կանոնների քաղաքականությունը, իհարկե կարևոր է նաև եղանակային գործոնը: Նման միտման պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր վարակակիր: Կանխատեսումները շատ նախնական են և բոլորովին չեն նշանակում, թե անկման միտումները կպահպանվեն, որովհետև բազմաթիվ գործոններով են պայմանավորված»,-ասաց Ավինյանը:

Երկրում COVID-19-ի կառավարման ռազմավարական ընդհանուր մոտեցումների համատեքստում իրավիճակի ընթացիկ զարգացումներին համահունչ` պարետատունը պարբերաբար մշակում և վերանայում է տարբեր սցենարներ: Թեև առաջիկայի համար որդեգրվել է համակեցության կանոնների և կարգապահության միջոցով վարակի տարածումը նվազեցնելու ռազմավարական մոտեցումը, այնուամենայնիվ, մշակված են այլընտրանքային սցենարներ, որոնց առանցքում դրված է շփումների և տեղաշարժի շեշտակի սահմանափակումը: 

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով

Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 135 687 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 դեպք:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]