Քաղաքականություն

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել․ Իրանի դեսպան

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել․ Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանում Իրանի դեսպանի հակասական հայտարարությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զոհուրին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը չի փոխվել։

Հաղորդավարի հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որոնք տարբերվում են Իրանի պաշտոնական դիրքորոշումից, ո՞րն է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, դեսպան Զոհուրին մասնավորապես պատասխանել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միշտ հայտնել ենք, մեր դիրքորոշման մեջ չի եղել որևիցե փոփոխություն։ Եթե կան մարդիկ, որ այլ կարծիքներ են հայտնում՝ դրանք պաշտոնական տեսակետներ չեն, և հավասարակշռված դիրքորոշումը, որը որդեգրել է Իրանը, անփոփոխ է մնացել: Եվ ցանկացած փոփոխություն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով կներկայացվեր, որը չի արվել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում