Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Զինված ուժերի նոր «ՍՈւ»-երը «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել

Զինված ուժերի նոր «ՍՈւ»-երը «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն 
են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերին պատկանող «Սու30CM» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- գրել է Փաշինյանը:

ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստան է ժամանել 2019թ. դեկտեմբերին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ