1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուսով պայմանավորված որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել

Կորոնավիրուսով պայմանավորված  որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի 
դադարեցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի, ճանապարհաշինարարության պատասխանատուների կողմից կան հավաստիացումներ այն մասին, որ համավարակի պայմաններում այս ոլորտի որևէ ծրագիր չի դադարեցվելու, կասեցվելու կամ դանդաղելու: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ոչ միայն չեն դադարեցվում, ընդհակառակը, հնարավորինս խթանվում են ճանապարահիշինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը:

«Կորոնավիրուսով պայմանավորված մինչ այս պահը որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել:  Դրան զուգընթաց մենք անվտանգության միջոցառումների հատուկ քաղաքականություն ենք վարում: Մեր վերահսկողության ներքո են կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների իրականացումը  տեղամասերում, շինհրապարակներում այն մարդկանց շրջանում, որոնք ներգրավված են կառուցապատման գործընթացում»,-ասաց Քրիստիեն Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ մշակում են գործողությունների պլանը, որոնք պետք է լինեն բոլոր աշխատանքային տեղամասերում: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ տեղամասերում առավելագույն անվտանգության միջոցառումներ իրականացնելու համար:

«Մենք այդպիսի միջոցառումներով փորձում ենք ճանապարհաշինարարական աշխատանքները առաջ տանել: Իհարկե, որոշ գյուղերում, որտեղ համավարակի հետ կապված եղել են սահմանափակումներ, ապա կարճ ժամանակահատվածում, զուտ այդ տարածքում որոշակի կասեցում եղել է: Ընդհանուր առմամբ, ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով ընթանում են»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]