1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին:

«Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, մի փոքր էլ ծանր շնչառություն եմ ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել»,- ասաց Ստեփանյանը:

Պատգամավորը նշեց, որ չգիտի, թե որտեղից է վարակվել:

«Գաղափար չունեմ, թե որտեղից եմ վարակվել: Հունիսի 21-ին` կիրակի օրը, գտնվել եմ Հրազդան քաղաքում, այցելել եմ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ մոտ 22 ընտանիք: Խոսել եմ ծնողների հետ, հասկանալու համար, թե այս ընթացքում ինչ խնդիրներ ունեն, ցերեկային խնամքի կենտրոններն ինչ են անում: 22 ընտանիք մտել և դուրս եմ եկել, մեքենա չունեմ, օգտվում եմ տաքսիներից, խանութ եմ մտնում-դուրս գալիս, Ազգային ժողովում եմ լինում, այնպես որ վարակի հնարավոր աղբյուրի մասին որևէ բան ասել չեմ կարող»,- նշեց նա:

Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ այսօր իրեն արդեն համեմատաբար ավելի լավ է զգում:  

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ: 

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]