Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ. հայտարարում է, որ շարունակում է պաշտոնավարել

Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ. հայտարարում է, որ շարունակում է 
պաշտոնավարել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը դադարեցված Ալվինա Գյուլումյանը ներկայացել է ՍԴ և հայտարարում է, որ շարունակելու է պաշտոնավարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով: 

«Ոչ ոք դեռ չի արձանագրել, որ իմ լիազորությունները դադարեցված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ գործունեություն: Երբ որևէ մեկի լիազորությունները դադարում են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային որոշում է ընդունվում: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Գյուլումյանը:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները, որով դադարեցվել է ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ: Դադարեցվել է ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի (որը համարում է, որ 12 տարի ժամկետն իրեն չի վերաբերում), Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am