Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Մարվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը

Մարվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված 
նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 40 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի մարումն իրականացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերած է գնդակոծված պատ, որին ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:

1992 թվականից առ այսօր «Հայփոստի» կողմից թողարկվել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am