Քաղաքականություն

Խորհրդարանում նախատեսվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստ անցկացնել

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանում նախատեսվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում նախատեսվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստո անցկացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հերթական հանդիպումն էր խմբակցության հետ: Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք, հարցեր լինեն քննարկելու: Վարչապետը ելթույթ ունեցավ, հետո հնչեցին հարցեր, խմբակցության ելույթներ»,-մանրամասնեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ խմբակցության նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևիցե նոր բան չկա ասելու: Նիստում որևէ արտառոց բան չի քննարկվել, եթե այդպիսիք լինեին, Սիմոնյանը վստահեցնում է՝ հանրությունը կիմանար դրա մասին:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում