Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԵԽ 3 պատգամավորների հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Դավիդ Սասոլիին

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ԵԽ 3 պատգամավորների հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Դավիդ Սասոլիին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

ԱԺ նախագահը մեջբերել է նամակից մի հատված.

«Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետություն նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել:

Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն:

Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում