1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմավիր» ՔԿՀ-ն օդափոխության համակարգ կունենա

Արմավիր» ՔԿՀ-ն օդափոխության համակարգ կունենա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն օդափոխության համակարգ կունենա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«2015 թվականից շահագործման հանձնված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ մեկ խնդիրը օդափոխության համակարգի բացակայությունն էր, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էին թե՛ ՔԿՀ աշխատակիցները, թե՛ քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, թե նրանց հարազատները և թե՛ իրավապաշտպանները։

Եվ այսօր՝ ներկայիս բարդ պայմաններում արված խնայողությունների հաշվին, այդ խնդիրը լուծելու և «Արմավիր» ՔԿՀ-ում կիսաբաց ռեժիմ ունենալու որոշում ենք կայացրել՝ Կառավարության նիստում հաստատելով «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխության նախագծահաշվային փաստաթղթերով մրցույթ հայտարարելու և կիսաբաց ռեժիմ ունենալու շինարարական աշխատանքների նախագիծը:

Հույս ունեմ, որ քրեական գործով ի վերջո կպարզվի, թե ինչո՞ւ օդափոխության համակարգ չանցկացվեց ամենամեծ լրակազմն ու ամռան ամիսներին ամենաբարձր ջերմաստիճանն ունեցող գոտում գտնվող ՔԿՀ-ում, թեև այն նախապես նախատեսված էր եղել»,- գրել է Բադասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]