Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3044 կազմակերպության գործունեությունը 

Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3044 կազմակերպության 
գործունեությունը 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ,  կայացվել է  3044  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   28 616 ստուգում, որից միայն  625-ը՝ նշված օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]