Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիացի բժիշկները COVID-19 ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ գործընկերների հետ

Ֆրանսիացի բժիշկները COVID-19 ծանր հիվանդների վիճակը քննարկել են հայ 
գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են: 

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի մասնագետները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարել՝ ծանոթանալով կորոնավիրուսով անձանց բուժման կազմակերպման գործընթացին: Ֆրանսիայից ժամանած բժիշկներն ամբողջ օրը բուժհաստատությունում են եղել: Տեղի մասնագետների հետ անցկացրել են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վարման ընթացքի վերաբերյալ քննարկումներ: 

 Ֆրանսիայից Հայաստան եկած բժիշկների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]