Ֆիրդուսի շինաշխատանքները Երևանի ավագանու նիստի և քաղաքապետարանի դիմաց ակցիայի օրակարգում են․ ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքների հարցով այն պահին, երբ քաղաքապետարանի ներսում մեկնարկում է ավագանու նիստը նույն խնդրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիները տարբեր գրառումներով պաստառներով իրենց կոչն են փոխանցում քաղաքային իշխանություններին։ Բողոքի ակցիան ընթանում է «Ֆրդուսի՝ ՈւսՈւսի» խորագրով։
Երևանի ավագանին էլ նիստ է գումարում 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկում իրականացնելու համար։ Այն հրավիրվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ։ Նիստին մասնակցում են Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։