Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի թեստերի քանակը հնարավորինս կավելացնենք. Փաշինյան

Կորոնավիրուսի թեստերի քանակը հնարավորինս կավելացնենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավորինս կավելացվի կորոնավիրուսի թեստերի քանակը, սակայն պետք է հասկանալ, որ հնարավորություններն անսահմանափակ չեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Փաշինյանն այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին:

«Երեկ արել ենք 2 297 թեստ, սա մեր հնարավորությունների գրեթե եզրն է: Հիմա նաև մասնավոր լաբորատորիաներն են թեստավորում անում: Թեստերի քանակը հնարավորինս կավելացնենք, բայց անսահմանափակ չեն հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածման տեմպը գցելու համար պետք է բոլորն իրենց վերաբերվեն, որպես կորոնավիրուսի վարակակրի:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5 639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686  թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]