Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճամբարակ համայնքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն

Ճամբարակ համայնքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն ավարտվել է գարնանացանը, ինչի արդյունքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, 153 հեկտար կազմել են աշնանացան ցորենի, 134 հեկտար՝ գարնանացան գարու, 42 հեկտար՝ գարնանացան ցորենի, 55 հեկտար՝ հնդկաձավարի, 3 հեկտար՝ եգիպտացորենի, 30 հեկտար՝ ոլոռի, 25 հեկտար՝ սիսեռի, 5 հեկտար՝ լոբու, 240 հեկտար՝ կարտոֆիլի, 227 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 36 հեկտար՝ բանջարբոստանային մշակաբույսերի՝ լոլիկի, տաքդեղի, սեղանի ճակնդեղի, սոխի, սխտորի, գազարի, կանաչ լոբու եւ ոլոռի, վարունգի  ցանքերը:

 «Ճամբարակ քաղաքում մայիսին ցրտահարվեց 7 հեկտար հնդկաձավարի ցանք, ուստի այդ տնտեսությունում ստիպված եղան կրկնակի ցանք անել: Հետաքրքիր է, որ այս տարի անչափ բազմազան է մշակաբույսերի տեսականին, որոնցից շատերն, ի դեպ, առաջին անգամ են ցանվում: Հաջող արդյունքներ ստանալու դեպքում եկող տարի ավելի կընդարձակվեն մեր համայնքի ցանքատարածությունները»,- նշեց Ռոբերտ Օհանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am