Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն․ Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան

Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն․ Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը համաճարակի դեմ։ Լիտվան շարունակում է կանգնել մեր հայ գործընկերների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը` հայերեն մեկ նախադասությամբ համեմելով գռառումը. «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը` գրելով, որ այդ որոշումը խիստ կարևոր էր և ժամանակին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]