Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վրաստանաբնակ մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք

Վրաստանաբնակ մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել է 27 շնչառական սարք

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Վրաստանում բնակվող մի քանի հայ Հայաստանին նվիրաբերել  է 27 շնչառական սարք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս կապակցությամբ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ շնորհակալ է Վրաստանի մեր հայրենակիցներին: «Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,-գրել է նա:

Լավ նորությանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը: Նա նույնպես գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում՝ տեղեկացնելով, որ շնչառական սարքերը հասել են «Նորք»  ինֆեկցիոն հիվանդանոց: 

«Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից և Բելգիայից մեր մի շարք հայրենակիցներ` պատրաստակամություն հայտնելով լրացուցիչ աջակցություն տրամադրել: Այս պահին Վրաստանի իմ գործընկերները փնտրում են հավելյալ սարքեր, որոնք, չնայած ոչ շատ մեծ չափաքանակով, բայց կարծես թե կան»,-շեշտել է Խառատյանը:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  71 405 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am